Մինչև 2027 թվականը կառավարության որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի

Մինչև 2027 թվականը կառավարության որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի

Մինչև 2027 թվականը կառավարությամբ որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի ապամոնտաժվել է 58 տնակ, նույնքան էլ սեփականաշնորհվել է։ Մոտ երկու հարյուր տնակ ևս, եթե համապատասխանեն քաղաքաշինական նորմերին, կսեփականաշնորհվեն։ 

«Հիմա մենք տարբեր բարերարների հետ աշխատում ենք՝ սոցիալական բնակարաններ ենք կառուցում ու փորձում ենք հնարավորինս շուտ մարդկանց  տնակներից հանենք։ Ես անձամբ տնակում տասը տարի ապրել եմ, գիտեմ՝ ինչքան դժվար է»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Այս պահին Գյումրիում դեռ  մոտ 2600 տնակ կա, որից 2002-ում մարդիկ բնակվում են, իսկ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված 1016 ընտանիք կա։ 

Աղբյուրը՝   armenpress.am