Գործադիրը բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ

Գործադիրը բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ

Գործադիրը բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել թիթեղյա տարաների արտադրության համար։

Ծրագիրն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 140 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչև 250,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 140 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 11.2 մլն դրամ։