Երևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված

Երևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված

Սիրելի՛ երևանցիներ,  տեղեկացնում ենք, որ, բնակիչների ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ ուղարկված հաղորդագրություններով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի անվճար 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված, և հնարավոր չի լինում անմիջապես արձագանքել բազմաթիվ բնակիչների զանգերին: 

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: