Ինքնակամ կառույցների դեմ պայքարը շարունակվում է

Ինքնակամ կառույցների դեմ պայքարը շարունակվում է
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ-ում ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի շրջանակներում առաջարկվում է բարձրացնել ինքնակամ կառույցների և կառուցապատումը սահմանված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափը:
Նախագծով, մասնավորապես առաջարկվում է․
• հողօգտագործման կամ սեփականության իրավունք ունեցող անձի կողմից ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքը դարձնել 750000-ից 1500000.
• նույն արարքները պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու համար տուգանքը՝ դարձնել մինչև 2000-ապատիկից դարձնել 2000000 դրամ
• վերոնշյալ արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար տուգանքը՝ դարձնել մինչև 2500000 դրամ:
Նախարարի տեղակալը նշել է, որ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո,։ Հավաքագրվել են լրացուցիչ վիճակագրական տվյալներ ինքնակամ կառույցների վերաբերյալ՝ ՀՀ բոլոր մարզերից Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխվող 154 և 154.1 հոդվածների կիրառությունը պարզելու նպատակով: Արդյունքում պարզ է դարձել, որ իրավախախտումները դեռ շարունակում են մեծ թիվ կազմել և ինքնակամ կառույցների դեմ պայքարում կառավարության և ԱԺ կողմից ընդունված 2021-2022 թվականների իրավական ակտերի փոփոխությունները ցանկալի արդյունք դեռ չեն տվել:
Ավելին, փոփոխությունները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ շինարարության թույլտվություն ստանալու տուրքի չափն ավելի բարձր է, քան ինքնակամի համար սահմանված տուգանքը: Հարությունյանի խոսքով՝ հենց վիճակագրական տվյալների այդ պատկերով նույնպես հիմնավորվում է Նախագծով առաջարկվող տուգանքի չափի բարձրացումը։