Աշխարհի iPhone-ների ¼-ը կհավաքվի Հնդկաստանում

Աշխարհի iPhone-ների ¼-ը կհավաքվի Հնդկաստանում

Apple-ը նախատեսում է զգալիորեն մեծացնել iPhone-ի արտադրությունը Հնդկաստանում, գրում է The Wall Street Journal-ը։ Կարնատակայում գտնվող Foxconn գործարանի կառուցման աշխատանքներից և առկա օբյեկտներում արտադրության ընդլայնումից հետո ընկերությունը կկարողանա տարեկան արտադրել մոտ 50 մլն iPhone Հնդկաստանում, ինչը կազմում է Apple-ի արտադրված սմարթֆոնների համաշխարհային ընդհանուր ծավալի մոտ ¼-ը: Ըստ Couterpoint հետազոտական ​​ընկերության՝ անցյալ տարի iPhone-ի համաշխարհային առաքումները կազմել են ավելի քան 220 մլն միավոր:

Միևնույն ժամանակ Չինաստանը կմնա Apple-ի հիմնական արտադրամասը և կշարունակի կազմել արտադրման ծավալի կեսից ավելին։ Ընկերության ղեկավար Թիմ Քուկը, ով այս տարի 2 անգամ այցելել է Չինաստան, ընդգծել է երկրի կարևորությունը ընկերության համար՝ որպես արտադրական կենտրոն և սպառողական շուկա։ Նոյեմբերի վերջին Պեկինում կայացած արդյունաբերական միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր Չինաստանի վարչապետ Լի Ցիանգը, Apple-ն իր տաղավարում ընդգծեց համագործակցությունը չինացի մատակարարների հետ: Foxconn-ի նախագահ Յանգ Լյուն նոյեմբերին ասել է, որ հաջորդ տարի Չինաստանը կշարունակի ունենալ ընկերության կապիտալ ծախսերի ամենամեծ բաժինը:

Միևնույն ժամանակ, Foxconn-ը նոյեմբերի 27-ին հայտարարեց, որ Հնդկաստանում կներդնի ավելի քան 1,5 մլրդ դոլարի համարժեք դրամ, ավելին, միջոցների մի մասն ուղղվելու է Apple-ի սարքերի արտադրության ընդլայնմանը։

Հնդկաստանում աշխատուժի ժամային դրույքաչափերը զգալիորեն ցածր են, քան Չինաստանում, բայց այլ ծախսերը, ներառյալ տրանսպորտային ծախսերը, մնում են ավելի բարձր, նշում են մատակարարման շղթայի ղեկավարները: Բացի այդ, արհմիությունները երբեմն դեմ են լինում արտադրողների կողմից պահանջվող կանոնների փոփոխություններին, ինչպիսիք են 12-ժամյա աշխատանքային օրերը, որոնք անհրաժեշտ են ճգնաժամի կամ նոր մոդելի գործարկման դեպքերում:

Ակնկալվում է, որ Հնդկաստանի Կարնատակա նահանգում կառուցվող Foxconn գործարանի առաջին փուլը կգործարկվի հաջորդ տարվա ապրիլին։ Այստեղ, ըստ աղբյուրների, առաջիկա 2-3 տարիներին նրանք կսկսեն արտադրել տարեկան մոտ 20 մլն սմարթֆոն, հիմնականում՝ iPhone: Չենայի մոտակայքում գտնվող Foxconn-ի գործող գործարանում և հնդկական Tata կոնգլոմերատի կողմից վերջերս գնված մեկ այլ գործող գործարանում արտադրության ընդլայնմամբ՝ Apple-ը 2 տարվա ընթացքում երկրում առնվազն 50-60 մլն iPhone-ի արտադրություն կունենա: Հավելենք, որ Tata-ն հայտարարել է 1,5 տարում Հնդկաստանում iPhone-ի ամենամեծ գործարանը կառուցելու ծրագրերի մասին, որի արդյունքում արտադրությունը կարող է էլ ավելի աճել։

Աղբյուրը՝   b24.am