Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։

«Սահմանափակումները մտցվել են ձյան և բքի պատճառով, տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է»,-ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է անխափան ՝ միայն ձնահոսքապաշտպան թունելների միջոցով:
Նշենք, որ միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել էր այսօր առավոտյան։
Աղբյուրը՝   armeniasputnik.am