Երկրաշարժ Աշոցք գյուղից 15 կմ արևելք

Երկրաշարժ Աշոցք գյուղից 15 կմ արևելք
Դեկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 23:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։  
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մեծ Սեպասար, Ղազանչի, Կարմրավան, Մուսայելյան և Լոռու մարզի Նորամուտ, Կաթնաղբյուր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։