Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցում է ՏՀԶԿ Եվրասիական Շաբաթ 2023-ին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) Եվրասիական Շաբաթ 2023-ին։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, այցի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ Եվրասիայի վարչության ղեկավար Վիլիամ Տոմսոնի և ՏՀԶԿ Ծրագրի ղեկավար Դանիել Քուադբեկի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները ՓՄՁ քաղաքականության համաթվի բարելավման, հիմնական շուկաներում արտադրողականության ճեղքը ուսումնասիրելու համար հնարավոր գործիքների կիրառման ուղղությամբ։
Կողմերը մտքեր են փոխանակել, մասնավորապես՝ կանաչ տնտեսության և ներդրումների խթանման շրջանակներում այլ գործիքների կիրառման հնարավորությունների շուրջ: