Հարևան երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով

Հարևան երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով

 Իրանի առևտրաշրջանառության ծավալը 15 հարևան երկրների հետ ընթացիկ տարում ավելացել է 11,4 տոկոսով՝  կազմելով 38,62 մլրդ դոլար։

Ինչպես հայտնում է  իրանական IRNA գործակալությունը, այս  մասին հայտարարել է Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը։

Նշված ժամանակահատվածում 15 հարևան երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 63,1 մլն տոննա, ինչը 17,2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ըստ աղբյուրի՝ 2023 թվականի 8 ամիսների ընթացքում Իրանը հարևան երկրներ է արտահանել 18,38 մլրդ դոլարի ապրանք:

Աղբյուրը՝     armenpress.am