Ռաֆայել Գևորգյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի կայուն տնտեսական աճին միտված բարեփոխումները

Ռաֆայել Գևորգյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի  կայուն տնտեսական աճին միտված բարեփոխումները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Փարիզում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) Եվրասիական Շաբաթ 2023-ի շրջանակում դեկտեմբերի 12-ին և 13-ին մասնակցել է պանելային քննարկումների։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, Ռաֆայել Գևորգյանը «Կայունություն և վերականգնում. հաղթահարելով պատերազմի և համաճարակի ցնցումները» և «Գործարար միջավայրի բարեփոխումները Եվրասիայում» թեմաներով պանելային քննարկումների ժամանակ ներկայացրել է այն ընթացիկ և կատարված բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան ապահովել կայուն տնտեսական աճ, մասնավորապես՝ հակակոռուպցիոն բարեփոխումները, ենթակառուցվածքի բարելավման համար պլանավորվող ներդրումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության կարևորությունը և այդ շրջանակում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի 2022 թ․ արդյունքների ամփոփմանը նվիրված պանելային քննարկմանը: