Տեղ համայնքում հաստատվել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող մեկ սուբվենցիոն ծրագիր

Տեղ համայնքում հաստատվել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող մեկ սուբվենցիոն ծրագիր
2023 թվականին #Սյունիքի մարզի սահմանամերձ #Տեղ համայնքում, որը ներառում է միայն գյուղական յոթ բնակավայր, հաստատվել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող մեկ սուբվենցիոն ծրագիր՝ երկու ենթաբաղադրիչով։
Ծրագրի ընդհանուր արժեքը 19 մլն 431 հազար դրամ է, որում պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 10 մլն 687 հազար դրամ։
Իրականացված ծրագրերն են
Խնածախ բնակավայրում խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցում/հիմնում․  ծրագրի արժեքը 9 մլն 663 դրամ է, որում կառավարության համաներդրումը՝ 5 մլն 315 հազար դրամ։
Քարաշեն բնակավայրում խաղահրապարակի և ժամանցի կառուցում/հիմնում․ ծրագրի արժեքը 9 մլն 768 հազար դրամ է, որում կառավարության համաներդրումը՝ 5 մլն 372 հազար դրամ։
Երկու ծրագրերի աշխատանքներն էլ այս տարի ամբողջությամբ ավարտվել են։
Կառուցված խաղահրապարակներում առկա են լողավազան՝ շատրվաններով, խաղասարքեր, նստարաններ, գիշերային լուսավորություն և զրուցարան։