2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.7%-ով

2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ամիսներին Հայաստանում արտադրվել է 213,280.0 տոննա հաց։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.7%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 0.6%-ով և կազմել 148,586.1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 1.1%-ով և կազմել 1,410.1 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 2.4%-ով և կազմել 4,667.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 10.9%-ով և կազմել 6,219.5 տոննա։

Աղբյուրը՝    b24.am