Քամուց վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են

Քամուց վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Գավառ համայնքում գրանցված ուժեղ քամիների հետևանքով վնասվեցին բազմաբնակարան թվով 5 շենքերի տանիքներ, վթարային վիճակ ստեղծվեց էներգամատակարարման համակարգում, տնտեսություններին պատճառվեցին զգալի վնասներ։
Հենց նոյմեբերի 27-ի առավոտյան Գավառի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հանձնարարությամբ կազմվեց քամու հետևանքներն ուսումնասիրող և վնասի չափերը ճշտող համապատասխան հանձնաժողով։
Առաջացած խնդրի մասին վաղ առավոտյան բնակիչները անձամբ ներկայացրել են Գավառ համայնքի ղեկավարին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը խնդրին ծանոթացել են տեղերում անձամբ տալով համապատասխան հանձնարարականներ՝ խնդիրը հնարավորինս շուտ լուծելու նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։
Գավառի համայնքապետարանի կողմից կազմվել են բազմաբնակարան 5 շենքերի վնասված տանիքների վերանորոգման նախագծանախահաշվարկային փաստաթղերը և Գեղարքունիքի մարզպետի միջնորդությամբ ներկայացվել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան միջոցներ հատկացրեց առաջացած խնդրին լուծում տալու նպատակով։
Դեկտեմբերի 11-ից մեկնարկել են քամու հետևանքով վնասված Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։
Վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է շուրջ 40 մլն դրամ ։
Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։