ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Անի համայնքի Լանջիկ բնակավայրում էր

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Անի համայնքի Լանջիկ բնակավայրում էր
Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանի, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ այցելել է «Լանջիկի միջնակարգ դպրոց»։
Համայնքի ղեկավարը հյուրերի հետ շրջել է դպրոցում, ծաղիկներ խոնարհել հանուն հայրենիքի հերոսացած հայորդիների «Փառքի անկյունում»: Հանդիպել են ուսուցչական անձնակազմին և դպրոցականներին՝ մասնակցելով նրանց կազմակերպած միջոցառմանը։
Դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտական հանրույթը մեծ ոգևորությամբ հայտնեցին իրենց գոհունակությունը ՀՀ կառավարության՝ նախօրեին «Լանջիկի միջնակարգ դպրոցի» ջեռուցման համակարգի վերակառուցմանն ուղղված 20 մլն 855 հազար դրամ հատկացնելու որոշման համար:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լանջիկի միջնակարգ դպրոցին նվիրեց գրքեր և անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա: