Հունվարի 15-ից գծում կաշխատեն 4 հատ 3 վագոնանի շարժակազմեր

Հունվարի 15-ից գծում կաշխատեն 4 հատ 3 վագոնանի շարժակազմեր
Այս պահին երթևեկելի գծում աշխատում են 2 հատ երեք վագոնանի շարժակազմեր։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի մամլո խոսնակի ֆեյսբուքյան էջից։
Կիսվում ենք նաև հիանալի լուրով՝
 ս.թ. դեկտեմբերի 25-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ, իսկ
 հունվարի 15-ից՝ ամենասպասված 4-րդ շարժակազմը, որը նույնպես բաղկացած կլինի 3 վագոնից
Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը։
Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 559 հազար 108 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ:
Նախատեսված ուղևորափոխադրումը 504.000 ուղևոր։
Փաստացի եղափոխվել է 559 հազար 108 ուղևոր։
 Կատարողականը՝ 110,9%
Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն: