2023 թվականին ԶՊՄԿ-ն և Կապան համայնքը ստորագրեցին հնգամյա հուշագիր

2023 թվականին ԶՊՄԿ-ն և Կապան համայնքը ստորագրեցին հնգամյա հուշագիր
2023 թվականին ԶՊՄԿ-ն և Կապան համայնքը ստորագրեցին հնգամյա հուշագիր, որով ընդգծվեց մեր գործընկերային փոխվստահությունը և համատեղ աշխատելու ցանկությունը։ Փաստաթուղթը նոր մակարդակի բարձրացրեց և ինստիտուցիոնալ հունի մեջ դրեց համայնք-ընկերություն ջանքերը, որոնք ուղղված են բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը։
Այս տարի Կապան խոշորացված համայնքում, միայն սուբվենցիոն ծրագրերի մասով, ԶՊՄԿ-ն ներդրել է 350 միլիոն դրամ։
Նախատեսված գումարի ամենամեծ հատվածը՝ շուրջ 200 միլիոն դրամը, կներդրվի Կապանի համայնքապետարանի շենքի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման ծրագրի ուղղությամբ։