Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները․ դրանք կկազմակերպվեն 162 միավոր մասնագիտացված մեքենա-սարքավորումներով: Զուգահեռաբար համալրվում են աղի և ավազի պաշարները: Այս մասին ֆեյսբուքյան գրառումով հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ 

Նա տեղեկացնում է, որ, բացի այդ, համայնքն այս տարի ձեռք է բերել մայթ մաքրող թվով 50 հատուկ տեխնիկա, որն արդեն տեղաբաշխվել է վարչական շրջաններում: Տեխնիկական ռեսուրսներից զատ, շուրջ 800 աշխատակիցներ կներգրավվեն մայթերի, թեքահարթակների, ստորգետնյա և վերգետնյա անցումների, աստիճանավանդակների,
այգիների և պուրակների մուտքերի ձնամաքրման աշխատանքներին: Միևնույն ժամանակ, Երևանի ավագանու՝ հարակից տարածքների պարտադիր բարեկարգման հաստատված նորմերի համաձայն, տնտեսվարող սուբյեկտները ձմռան ամսիներին ևս պարտավոր են մաքրել իրենց առևտրային գործունեության հարակից տարածքը: Ավագանու որոշման պահանջները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: