Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր մեքենաների համար

Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր մեքենաների համար
Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,– ասաց նա։
Հակոբյանի խոսքով` այս պահին ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար: