Ինչքան կկազմեն պետական բյուջեի եկամուտները և ծախսերը 2024 թվականին

Ինչքան կկազմեն պետական բյուջեի եկամուտները և ծախսերը 2024 թվականին
2024 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 724 միլիարդ դրամ՝ 18%-ով ավել, քան ծրագրված է 2023 թվականին և 1.7 անգամ ավել, քան 2020 թվականին։ Այս մասին տեղեկանում ենք ACSES-ը վերլուծական կենտրոնից։
 ՀՀ կառավարությունը ծրագրում է 2024 թվականին պետական բյուջեի ծախսերին ուղղել 3 տրիլիոն 207 միլիարդ դրամ՝ 24%-ով ավել, քան ծրագրված է 2023 թվականի համար և 1.7 անգամ ավել, քան 2020 թվականին։
 2024 թվականին ծրագրվում է մեկ բնակչի հաշվով ծախսել շուրջ 1 միլիոն դրամ։