Ջո Բայդենը հետաձգում է Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքը

Ջո Բայդենը հետաձգում է Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է Մեծ Բրիտանիայի հետ առևտրային համաձայնագրի կնքման պլանները։ Այս մասին հայտնում է Politico-ն:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս որոշման պատճառ են դարձել ԱՄՆ Սենատի առարկությունները՝ կապված համաձայնագրի դրույթների հետ։ Աղբյուրները չեն բացառել, որ գործարքը կարող է չկայանալ «բազմաթիվ տարաձայնությունների» պատճառով։

Նշվում է նաև, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի կողմից պատրաստված 11 կետից բաղկացած համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև տարեվերջ:

Հիշեցնենք՝ 2021-ին Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքն անվանել էր Brexit-ի գլխավոր առավելություններից մեկը։ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք այս ուղղությամբ առաջընթաց է գրանցվել։

Աղբյուրը՝   b24.am