Արագած սարի փեշերին կառուցվել է նոր ջրագիծ

Արագած սարի փեշերին կառուցվել է նոր ջրագիծ
Թալին համայնքի բյուջեից 25.034.388 դրամ է հատկացվել 1320 մ երկարությամբ ջրագծի կառուցման համար: Նոր կառուցված ջրագիծը սպասարկելու է Դավթաշեն և Իրինդ բնակավայրերը:
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, տեղակալ Սարգիս Ավետիսյանի և խորհրդական Սևակ Մանուկյանի հետ այսօր դիտարկել է նորակառույց կապտաժների աշխատանքների վերջնարդյունքը: Ներկա էին նաև Դավթաշեն և Իրինդ բնակավայրերի վարչական ղեկավարները: