«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թ. «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» բաղադրիչների համար:
Ըստ ՀՀ ԲՏԱ նախարարության հաղորդագրության, «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ: «Աճի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 60 միլիոն ՀՀ դրամ:
Ծրագրով նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ աճի փուլում գտնվող ընկերություններին, որոնք մասնակցել են 2023 թ. «Ներուժ 4.0» աքսելերացիոն ծրագրին և իրենց կողմից ներկայացվող արտադրանքի և/կամ ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների ու մարտահրավերների լուծմանը:
«Գաղափարի փուլ»
Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 15 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:
Մանրամասներն՝ այստեղ:
«Աճի փուլ»
Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 60 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 30 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:
Մանրամասներն` այստեղ: