2024թ.-ին նախատեսվում է ձեռք բերել 30 միկրոավտոբուս

2024թ.-ին նախատեսվում է ձեռք բերել 30 միկրոավտոբուս
ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024թ.-ին նախատեսվում է ձեռք բերել 30 միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի լիարժեք թարմացման համար:
Գյումրու համայնքապետարանը 2021 թ.-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք էր բերել 63 նոր միկրոավտոբուս, մասնակի թարմացրել երթուղային ցանցը:
Ձեռք բերված նոր միկրոավտոբուսները երթուղային ցանցում շահագործվում են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից:
 ՓԲԸ-ն բացվել է Գյումրու համայնքապետարանին կից: