Արմավիրի համայնքապետարանի հատուկ նշանակության տեխնիկական պարկը թարմացվում է

Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համաֆինանսավորմամբ Արմավիր համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 40.000.000 դրամ արժողությամբ Shantui SG17-06 ավտոգրեյդեր:
Այսօր՝ տեխնիկան համայնք հասնելուն պես, համայնքի ոլորտային ղեկավարների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործընկերների հետ Սարդարապատ գյուղում փորձարկեցինք նոր ավտոգրեյդերը:


Ավտոգրեյդերի ձեռքբերման արդյունքում կբարելավվեն գյուղական բնակավայրերի ներհամայնքային և դաշտամիջյան ճանապարհները, տեխնիկան կօգտագործվի նաև այլ աշխատանքներում:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում առաջիկայում ձեռք կբերվի նաև երկու աղբատար մեքենա, մեկ բազմաֆունցիոնալ էքսկավատոր և մեկ բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա: