Ամփոփվեցին լրագրողական մրցույթի արդյունքները

Ամփոփվեցին լրագրողական մրցույթի արդյունքները
Այսօր տեղի ունեցավ Տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության 2023թ․ մայիսին  համատեղ հայտարարած «Ընդերքի պաշարների հայտնաբերման և դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը՝  պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» թեմայով լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը։
Մինչ այս հանդիսավոր պահը մրցույթն ամփոփվել էր թվով 48 լրատվամիջոցների շրջանում իրականացված մոնիթորինգի արդյունքում։ Լրագրողների ներկայացրած նյութերից բացի ընտրվել էին նաև 25 կայքերի շուրջ 60 լրագրողական աշխատանքներ, որոնցից, ըստ մրցույթի չափորոշիչների՝ մրցութային հանձնաժողովին էր ներկայացվել  24 նյութ։
Հիշեցնենք, որ անկախ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին փորձագիտական և լրատվական ոլորտների փորձառու մասնագետներ։ 
ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության փոխնախագահ Վարդան Ալոյանը, «Մեդիա Մաստեր Արմենիա» ընկերության տնօրեն, մեդիափորձագետ Ալինա Խուդոյանը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի խորհրդական Հայկ Ակարմազյանը։
Եվ այսպես․
«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Սպուտնիկ Արմենիայի» լրագրող Նելլի Դանիելյանի հեղինակած «Իշխանությունը որոշեց շահագործել Ամուլսարը. ո՞ր հարցերն են պատասխան պահանջում» նյութը։ 
https://armeniasputnik.am/20230223/ishkhanutjuny-vorvoshec-shahagvortsel-amulsary-vor-harcern-en-pataskhan-pahanjum-55822506.html
0N8A2129.JPG (13.01 MB)
«Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգում լրագրողական լավագույն նյութը Հանրային ռադիոյի լրագրող Հասմիկ Դիլանյանի «Կեղծ բնապահպանական օրակարգն՝ ընդդեմ Հայաստանի տնտեսության․ ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը» աշխատանքն էր։  
hy.armradio.am
0N8A2134.JPG (12.64 MB)
«Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթել է factor.am կայքի «Նոր տեխնիկա, նոր ծրագրեր․ինչ է փոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» ռեպորտաժը, որը ներկայացրել էր Գայանե Խաչատրյանը։
https://factor.am/668609.html
0N8A2135.JPG (12.08 MB)
Մրցույթի նախաձեռնողները նաև հատուկ մրցանակներ հանձնեցին «Միր» միջպետական հեռուստաընկերության լրագրող Արմեն Օսիպյանցին և «Սպուտնիկ Արմենիայի» լրագրող Արամ Գարեգինյանին՝ ոլորտը ակտիվ լուսաբանելու համար։
0N8A2138.JPG (13.46 MB)
0N8A2142.JPG (11.92 MB)
Եվ, վերջապես, «Գրան պրի» անվանակարգում ժյուրին միաձայն հաղթող է ճանաչվել Հանրային հեռուտաընկերության լրագրող Մուշեղ Իսախանյանի հեղինակած «Հանքարդյունաբերության երկար սպասված ռազմավարությունը հաստատվեց. փաստաթղթի դրական, բացասական կողմերը» աշխատանքը։
0N8A2148.JPG (13.96 MB)
Հաղթողներին հանդիսավորությամբ հանձնվեցին հավաստագրեր և դրամական պարգևներ։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին այս հաջողության համար և մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ։