Անահիտ Մանասյանն այցելել է ՔԿՀ-ներ ու առանձնազրույցներ ունեցել ազատազրկված դատավորների հետ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր չհայտարարված այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Տեղեկությունը հայտնում են պաշտպանի գրասենյակից։
Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատազրկված դատավորների հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն։
Այցի շրջանակներում պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր։
Այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։