Իշխանություններն առաջարկում են Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել

Իշխանություններն առաջարկում են Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է վեցամսյա արգելք սահմանել սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման համար: Հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։

Ինչպես ասվում է փաստաթղթի պարզաբանման մեջ, որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճի կենսաբանական ռեսուրսների կայուն օգտագործման պահանջներից:<Սևանա լճում սիգի արդյունաբերական որսի կարգավորման գործընթացի արդյունքում վերջին տարիներին նկատվում է Սևանա լճում սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին ՝ 2668 տոննա, 2020 թվականին ՝ 2345 տոննա, 2021 թվականին ՝ 5348 տոննա, 2022 թվականին ՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս փոքր քանակությամբ արդյունագործական ձկնորսություն իրականացնել (2020 թվականին ՝ 300 տոննա, 2021 թվականին ՝ 300 տոննա, 2022 թվականին ՝ 600 տոննա): 2023 թվականին՝ 600 տոննա): Այնուամենայնիվ, վերջին տարիներին սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռևս չի ապահովում լճում վայրի ձկնատեսակների նորմալ աճ և օպտիմալ քանակ (ըստ որոշ գիտական տվյալների, ընդհանուր պաշարները կազմում են մինչև 10,000 տոննա, արդյունաբերական ձկնորսությունը ՝ մոտ 2000 տոննա և ավելին): Այս դեպքում, ըստ որոշ գիտական հաշվարկների, սիգի կենսազանգվածի աճը կարող է վերոգրյալի հիման վրա կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չկա այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռևս անհրաժեշտ է մշտապես ավելացնել ձկնատեսակների ծավալները:

Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունը և կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը, հնարավոր բացասական հետևանքները կանխելու համար, ելնելով արդյունաբերական բարձր արժեք ունեցող վայրի ձկների պահպանությունն ու բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից, սույն իրավական ակտով նախատեսվում է արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման վրա", - ասված է փաստաթղթում:

Աղբյուրը՝   finport.am