Գյումրիում շարունակվում է կանգառների տեղադրման գործընթացը

Գյումրիում շարունակվում է կանգառների տեղադրման գործընթացը
Նոր ու հարմարավետ կանգառների տեղադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրման արդյունքում: Ներդրողը «ՏՐԻՊԼ ՍԻ» ՍՊԸ-ն է՝ ի դեմս ընկերության տնօրեն, գյումրեցի գործարար Նորայր Դավթյանի:
Համագործակցության մեկնարկը տրվել էր 2019 թվականին: Նախատեսված էր տեղադրել 70 նոր կանգառ, որից 53-արդեն տեղադրվել է:
Վերջին 1-2 օրվա ընթացքում կանգառներ տեղադրվել են Ալեք Մանուկյան փողոցում (Դատարանի դիմացի մայթ) և Արևելյան փողոցում:
Եվս 5 կանգառ տեղադրվելու է.
Մարգրետ Թետչեր և Մանուշյան փողոցների խաչմերուկ-2 հատ
Գարեգին Նժդեհ փողոց (Բարեկամության այգու հարակից մայթ)-1 հատ
Գործարանային փողոց (Ֆուտբոլի ակադեմիայի հարակից մայթ)-1 հատ
Մուշ 2/2 թաղամաս ( 9-րդ շենքի հարակից մայթ) -1 հատ