Աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները. «Հրապարակ»

Աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շաբաթներին աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները: Երեւանի եւ մարզերի ամենատարբեր անկյուններում տեղակայված այդ սարքերի դեմ իրականացվող գործողություններին, սակայն, կարծես ոստիկանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում: 

Բանկերում տարակուսում են, թե ինչու բացահայտումներ չկան` չէ՞ որ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան տեղակայված տերմինալների մերձակայքում, ինչո՞ւ է ոստիկանությունը զլանում բացահայտել այդ հանցագործությունները:

Արդյունքում տուժում են հասարակ քաղաքացիները, քանի որ հանցագործները հաճախ փչացնում են սարքերը, եւ մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել` վճարում անելու համար, որովհետեւ իրենց բնակավայրի միակ տերմինալը չի աշխատում»: Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Աղբյուրը՝   shabat.am