2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը՝ վարժական հավաքներ

2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը՝ վարժական հավաքներ

Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը, ներառյալ` կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց: