Հայաստանում ներվելու են Արցախի բանկային վարկերը` որոշ վերապահումներով. Օրինագիծը ներկայացվել է ԱԺ–ում
ՀՀ կառավարությունը կստանձնի Արցախի տարածքում վերցրած և չմարված բաnկային վարկերը։ Հայստնի 2023 թ. պետական բյուջեում նման փոփոխությունների նախագիծ է ներկայացրել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` այսօր հանդես գալով Ազգային Ժողովում։
Այդ վարկերի ծավալը գնահատվել է շուրջ 315 միլիարդ դրամ, որից 70%–ը կմարի կառավարությունը։ Մնացած մասը՝ 30%–ը, բանկերը համաձայնել են դուրս գրել։ Սակայն դա չի նշանակում, որ բոլոր վարկերը միանշանակ ներվելու են։ Ֆիննախը ձեռք կբերի այդ վարկերով պահանջի իրավունք և, ստուգելով դրանք, կարող է վեր հանել կասկածելի վարկային գործարքներն ու դրանց վրա չտարածել վրակային համաներումը` պահանջելով դրանք մարել։
Ի սկզբանե այդ վարկերի զգալի մասը տրվել էր Հայաստանի Հանրապետությունից տրամադվող միջոցներից` հետևյալ շղթայով․ ՀՀ կառավարության արտոնյալ վարկերից Արցախի կառավարությունը թողարկում էր պարտատոմսեր, բանկերը դրանք ձեռք էին բերում ու այդ գումարներից վարկավորում ձեռնարկություններին ու քաղաքացիներին։
Նախարարը հստակեցրեց, որ նշված 315 միլիարդի մեջ չեն մտնում վարկերի համեմատաբար փոքր կտորները, որոնք վերցվում էին Արցախում, բայց ծախսվում Հայաստանում, և այդ վարկով գործող բիզնեսը կամ կառուցվող բնակարանը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Չեն ներառվել նաև այն վարկերը, որոնք ծախսվում էին Արցախում, բայց դրանց գրավի առարկան Հայաստանում է։ Այս բոլոր դեպքերում բանկը կաևող է գնալ վարկառուի հետևից, հետևաբար՝ կառավարությունն անելիք չունի, նշեց նախարարը։ Վերջապես, ծածկույթի մեջ չեն ներառվի նաև անգրավ վարկերը։
Պարտքերի նշված 70%–ը մարելու համար Ֆիննախը կթողարկի գանձապետական պարտատոմսեր, որոնք բանկերը կկասրողանան ձեռք բերել սովորական շուկայական տոկոսադրույքներով։
Ըստ նախարարի, այդ թողարկումն էապես չի ավելլացնի կառավարույթսն պարտքը` ՀՆԱ–ի 47%–ից այն կդառնա 49,4%։
Նախագիծը քննադատվել է «Հայաստն» խմբակցության կողմից։ Արթուր Խաչատրյանը նշեց, որ կառավարությունը նախ պետք է բանկերից պահանջեր «մաղել» չարաշահումներով տրված վարկերը և ինքնուրույն հոգալ դրանց վերադարձը։ Արծվիկ Մինասյանն էլ այս որոշումը որակեց կիսատ` ասելով, որ ՀՀ կառավարությունը պետք է իր վրա վերցնի ոչ միայն Արցախի վարկերը, այլև` ԼՂ պետական և մասնավոր ողջ ունեցվածքը, որպեսզի հետագայում կարողանա միջազգային հարթակներում պահանջել դրա փոխհատուցումը։
Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկեց, որպեսզի այդ վարկերը հրապարակվեն, ինչը թույլ կտա հանրությանը հետևել, թե արդյոք այս կերպ չեն մարվում կասկածելի վարկեր։
Օրինագիծը կքննարկվի և պիտի քվեարկվի այսօրվա արտահերթ նիստի ընթացքում։