Հանրային տրանսպորտի 660 շարժակազմ կահավորվել է միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով

Երևանյան հանրային տրանսպորտը սպասարկող շուրջ 660 շարժակազմ արդեն կահավորվել է միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նախագծի ներդրման հաջորդ փուլը Երևանի մետրոպոլիտենում է. քաղաքացիներն այստեղ ևս ժետոնների փոխարեն կարող են վճարում կատարել QR code-ով: