5 օրվա ընթացքում գրեթե 50 հազար միգրանտ է ապօրինի մուտք գործել ԱՄՆ

Անցած շաբաթ գրեթե 50 հազար միգրանտ է անօրինական կերպով մուտք գործել ԱՄՆ։
Միգրացիոն նոր ռեկորդներ են զգացվում հարավային սահմանի ամբողջ երկայնքով և ամերիկյան խոշոր քաղաքներում, որտեղ զանգվածաբար բերում են ապաստան որոնողների։
«Անցած շաբաթվա ընդամենը հինգ օրվա ընթացքում սահմանային պարեկները ձևակերպել են գրեթե 50 հազար միգրանտների, որոնք անօրինական կերպով մուտք են գործել Միացյալ Նահանգներ», - ասվում է ռեպորտաժում:
Աղբյուրը՝ armenpress.am