Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-նոյեմբերին նվազել է՝ 102,9%-ից մինչեւ 101,7%

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-նոյեմբերին նվազել է՝ 102,9%-ից մինչեւ 101,7%

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 101.7%՝ նախորդ տարվա 102.9%-ից: Դա դիտվել է արդյունաբերական ոլորտի ծավալների տարեկան աճի 8,4 տոկոսից մինչև 2,1 տոկոս արգելակման ֆոնին՝ մինչև 2,4 տրլն դրամ (6,2 մլրդ դոլար)։ Նման տվյալներ բերված են ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։

Համաձայն վիճակագրության՝ 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը, ընդհակառակը, բարձրացել է մինչև 102,1%, մինչդեռ, մեկ տարի առաջ, 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ այդ ցուցանիշը եղել է անկման մեջ և կազմել է 97,9%։ Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերական հատվածը ցույց է տվել ծավալների բարձր աճ՝ 23,8 տոկոսով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ արձանագրվել էր 2,3 տոկոս անկում։

Կարինա Մելիքյան

Աղբյուրը՝   finport.am