Գերիշխող դիրքի չարաշահման հիմքով վարույթներ են հարուվվել «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ»-ի նկատմամբ․ ՄՊՀ

Գերիշխող դիրքի չարաշահման հիմքով վարույթներ են հարուվվել «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ»-ի նկատմամբ․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացրել է բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն:

Ըատ Հանձնաժողովի տեղեկատվության՝ ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երևան քաղաքի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխություններ։

Առկա տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում 2022 և 2023 թվականների ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների և ընկերությունների կողմից բենզինի իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ, ներառյալ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ։

 Արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերոնշյալ ընկերությունների նկատմամբ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով հարուցել է վարույթներ։