Euronews. Ո՞ր երկիրն է ամենաշատը ծախսում Սուրբ Ծննդյան տոներին

Euronews. Ո՞ր երկիրն է ամենաշատը ծախսում Սուրբ Ծննդյան տոներին

Սուրբ Ծնունդը տոնածառեր, խաղալիքներ և նվերներ գնելու տոն է, որը տարբեր ազգերի մոտ տարբեր է,— գրում է Euronews-ը:

ԵՄ-ում տոնածառերի վաճառքը կազմում է 1.5 մլրդ եվրո:  Նշվում է, որ 1.8 մետրանոց եղևնիների գները կարող են զգալիորեն տատանվել մոտավորապես 29-ից մինչև 75 եվրոյի շրջանակներում, ինչը նշանակում է ծախսերի 7% աճ:

Եվրոպայի բնական տոնածառի արտադրությունը, որը կազմում է տարեկան մոտ 80 մլն եվրո, հիմնականում իրականացվում է Գերմանիայի կողմից, ինչը կազմում է շուկայի 25% -ը: Գերմանիային հաջորդում են Դանիան, Լեհաստանը և Մեծ Բրիտանիան:

Շուկայում դեկորացիաների և խաղալիքների վաճառքի զգալի աճ է գրանցվել: Անցյալ տարի Միացյալ Նահանգներն առաջատար ներմուծողն էր. ներմուծել էր ավելի քան 3.5 մլրդ եվրոյի ապրանք:

Հիմնական գնորդները եղել են Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները, որոնք ծախսել են համապատասխանաբար 328 մլն և 226 մլն եվրո: 2022 թվականին Նիդերլանդները դարձավ համաշխարհային խոշոր մատակարար (զիջելով միայն Չինաստանին)՝ զբաղեցնելով 3-րդ տեղը ՝ 228 միլիոն եվրոյի ամանորյա զարդերի արտահանմամբ։

Չնայած տնտեսական մարտահրավերներին՝ ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիան այս տարի Սուրբ Ծննդյան ծախսերով կլինի առաջատարն ամբողջ Եվրոպայում:

Ըստ կանխատեսումների ՝ մանրածախ առևտրի վաճառքի ծավալը կկազմի 100 մլրդ եվրո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որը ենթադրվում է, որ կծախսի 85 մլրդ եվրո, 3-րդ տեղում Բելգիան է, որն էլ կծախսի 11.5 մլրդ եվրո:

Աղբյուրը՝   banksnews.am