Ազգային արժույթների տեսակարար կշիռը ԵԱՏՄ առևտրում գերազանցել է 90%-ը

Ազգային արժույթների տեսակարար կշիռը ԵԱՏՄ առևտրում գերազանցել է 90%-ը

ԵԱՏՄ առևտրում ազգային արժույթների տեսակարար կշիռն արդեն գերազանցել է 90%-ը, և այդ ցուցանիշն աճման միտում ունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում։

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2023 թվականի ինն ամիսների ընթացքում միության երկրների միջև առևտուրն աճել է 8.9%-ով։ Միաժամանակ բարելավվել է դրա կառուցվածքը, ավելացել է պատրաստի բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների ծավալը՝ հումքային բաղադրիչի միաժամանակյա նվազմամբ:

«Արտաքին առևտրային գործընկերների շրջանակը համակարգված կերպով ընդլայնվում է», – նշել է Պուտինը և ընդգծել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։

Աղբյուրը՝    b24.am