Ղազախստանի նախագահը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ստեղծել իրավահավասար առցանց առևտրի համակարգ

Ղազախստանի նախագահը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ստեղծել իրավահավասար առցանց առևտրի համակարգ

ԵԱՏՄ երկրները պետք է աշխատեն մաքսային ընթացակարգերի բարելավման և առցանց առևտրի հավասար համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ փոխգործակցության մեծ ներուժ կա: Անցյալ տարի ԵԱՏՄ-ում այս շուկայի ընդհանուր ծավալը հասել է 80 միլիարդ դոլարի, մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել: Պետք է ավելի արդյունավետ աշխատենք՝ բարելավելով մաքսային ընթացակարգերը և ստեղծելով առցանց առևտրի արդյունավետ և հավասար էկոհամակարգ», – ասել է Տոկաևը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի լիարժեք գործարկումը զգալիորեն կնվազեցնի բիզնես-ծախսերը միության անդամների միջև ապրանքներ տեղափոխելիս։

Աղբյուրը՝    b24.am