Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023-ին ռեկորդային է

Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023-ին ռեկորդային է

ՌԴ-ի և Հնդկաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով կգերազանցի 50 մլրդ ԱՄՆ դոլարը ՝ սահմանելով նոր պատմական ռեկորդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հայտարարությունը։

«Վերջին տարիներին, չնայած մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներին, առևտրատնտեսական կապերը սրընթաց զարգանում են։ Կասկած չկա, որ ռուս-հնդկական ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա արդյունքներով կանցնի 50 մլրդ ԱՄՆ դոլարի նշաձողը և նոր պատմական ռեկորդի կհասնի», - նշել է Մանտուրովը:

Հնդկական մաքսատան տվյալների համաձայն, երկրների միջև ապրանքաշրջանառությունն արդեն 10 ամսում կրկնակի աճել է՝ հասնելով ռեկորդային 54,7 մլրդ դոլարի: