Ալեքսանդր Լուկաշենկո. ԵԱՏՄ-ն բաց է աշխարհի առաջատար տնտեսությունների հետ հավասար համագործակցության համար

Ալեքսանդր Լուկաշենկո. ԵԱՏՄ-ն բաց է աշխարհի առաջատար տնտեսությունների հետ հավասար համագործակցության համար

ԵԱՏՄ երկրները մեկուսացված չեն արտաքին աշխարհից և բաց են առաջատար տնտեսական տերությունների հետ հավասար համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

«Մեր ինտեգրացիոն ասոցիացիան բաց է առաջատար տնտեսությունների հետ փոխշահավետ և իրավահավասար համագործակցության համար: Մենք չենք մեկուսանում արտաքին աշխարհից, որքան էլ որևէ մեկը դա ցանկանա»,- ասել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ գործընկերները երկխոսություն են կառուցում հավասարության և շահերի հարգման սկզբունքների վրա։ Որպես փաստարկ՝ նախագահը մատնանշել է Իրանի հետ համագործակցությունը:

«Վերջին օրինակը Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումն է։ Այսօր այն Մերձավոր Արևելքի ամենամեծ տնտեսությունն է՝ Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի հետ հարավային առևտրային ուղու առանցքային տարրը»:

Աղբյուրը՝   b24.am