Հնդկաստանը հունվարին կսկսի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները

Հնդկաստանը հունվարին կսկսի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները

Հնդկաստանը ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ կսկսի 2024-ի հունվարին։ Այս մասին ասել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:

«Այսօր, երբ ես հանդիպեցի ՌԴ փոխվարչապետ Մանտուրովի հետ, մենք պայմանավորվեցինք, որ մեր բանակցող թիմերը կհանդիպեն հաջորդ տարեսկզբին: Հետևաբար, ես ակնկալում եմ, որ դեմ առ դեմ բանակցությունները կսկսվեն հունվարի վերջին», – ասել է Հնդկաստանի արտգործնախարարը:

 

Հիշեցնենք՝ 2021-ի դեկտեմբերին Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն ավարտեցին նախնական փորձագիտական ​​խորհրդակցությունները ազատ առևտրի գոտու ձևավորման վերաբերյալ՝ պայմանավորվելով բանակցություններ սկսել համաձայնագրի շուրջ 2022 թվականի սկզբին։ Ինչպես նշել է Հնդկաստանի գլխավոր դիվանագետը, վերջին շրջանում բանակցություններ չեն կայացել «տարբեր պատճառներով»։

Աղբյուրը՝   b24.am