Վերին Լարսը բացվել է թեթև մարդատարների համար

Վերին Լարսը բացվել է թեթև մարդատարների համար

Վերին Լարսի անցակետը երեք օր փակ լինելուց հետ բացվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով»,– հայտնել է նա։

Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ:
Նշենք, որ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ՀՀ-ՌԴ ուղղությամբ կուտակվել է 200 բեռնատար, ևս 1000 բեռնատար էլ ռուսական կողմում է սպասում:
Հիշեցնենք, որ Վրաստանը դեկտեմբերի 24–ին արգելել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային ճանապարհով։