Աշտարակ-Թալին ճանապարհի մի հատվածը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության տարրերով

Աշտարակ-Թալին ճանապարհի մի հատվածը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության տարրերով

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ երկարությամբ ճանապարհի կմ59+980-կմ68+820 հատվածը (Ներքին Բազմաբերդի մերձակայքից մինչև Թալին) միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով։ Մոտ 10կմ երկարությամբ նշված նորակառույց ճանապարհահատվածը դեկտեմբերի 15-ից բացվել է երթևեկության համար։ 

Միաժամանակ զուգահեռ գործում է նաև Մ-1 միջպետական նշանակության ճանապարհը։ Վարորդներին մաղթում ենք բարի երթ և հորդորում ձմռան ամիսներին երթևեկել ձմեռային անվադողերով։