ՀՀ ԿԲ-ի նոր կանխատեսմամբ՝ գնաճը 2023 թվականին կնվազի մինչև 2%, սակայն դրան կհաջորդի 2024 թվականին մինչև 2,6% և 2025 թվականին՝ 3,5% աճ

ՀՀ ԿԲ-ի նոր կանխատեսմամբ՝ գնաճը 2023 թվականին կնվազի մինչև 2%, սակայն դրան կհաջորդի 2024 թվականին մինչև 2,6% և 2025 թվականին՝ 3,5% աճ

Հայաստանում միջին տարեկան պաշտոնական գնաճը 2023 թվին կնվազի մինչև 2%՝ 2022 թվականի փաստացի 8,6%-ից, սակայն դրան կհաջորդի 2024 թվին մինչև 2,6%, և 2025 թվին 3,5% աճ: Նման կանխատեսում է ներկայացված ՀՀ ԿԲ 2023թ. 4-րդ եռամսյակի՝ դեկտեմբերի վերջին հրապարակված դրամավարկային քաղաքականության ծրագրում, որտեղ 2023 թվի ՀՆԱ աճի սպասումները նշված են տեմպերի նվազ նկատելի արգելակմամբ՝ մինչև 8,3% (2022թ. 12,6%-ից), այնուհետև մինչև 6,1%՝ 2024թ., և 5,7%՝ 2025թ.:

Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող բազային միջին տարեկան գնաճի վերաբերյալ (սեզոնային փոփոխական ապրանքների և վարչականորեն կարգավորվող ծառայությունները հանած) կանխատեսվում է անկում և 2023 և 2024 թվականներին, համապատասխանաբար, մինչև 2,7% և 1,8% (2022 թվականի 8,9% - ից), որին 2025 թվականին կհաջորդի մինչև 3,2% բարձրացում:

Կարինա Մելիքյան

Աղբյուրը՝   finport.am