Ինչ ոլորտների են ուղղվելու պետական բյուջեի ծախսերը

Ինչ ոլորտների են ուղղվելու պետական բյուջեի ծախսերը
2024 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերում, ինչպես և նախորդ տարիներին, կշարունակեն գերակայել սոցիալական բնույթի ծախսերը (սոցիալական պաշտպանություն, կրթություն, առողջապահություն): Այս ծախսերին նախատեսվում է ուղղել 1 տրիլիոն 255 միլիարդ դրամ` 25%-ով ավել քան սպասվում է 2023 թվականին։ 
 2024 թվականին կառավարությունը նախատեսում է պաշտպանության ոլորտին հատկացնել 557 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 17%-ը և 5%-ով գերազանցում է 2023 թվականին սպասվող ծախսերի մեծությունը:
Ծախսերի հաջորդ խոշոր խումբը կառավարության պարտքի սպասարկումն է, որին նախատեսվում է ուղղել 323 միլիարդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 10%-ը։