Ռուսաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը մինչ տարեվերջ կհասնի 50 միլիարդ դոլարի

Ռուսաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը մինչ տարեվերջ կհասնի 50 միլիարդ դոլարի

Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը մինչ տարեվերջ կսահմանի ռեկորդ և կհասնի 50 միլիարդ դոլարի:

«Վերջին տարիներին, չնայած մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներին, առևտրատնտեսական կապերը զարգանում են արագ տեմպերով: Կասկածից վեր է, որ ռուս-հնդկական առևտրաշրջանառությունը մինչև այս տարվա վերջ կհաղթահարի 50 միլիարդ դոլարի ուղենիշը և կսահմանի նոր պատմական առավելագույն», – ասել է ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

Բանակցությունները տեղի են ունեցել առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության ռուս-հնդկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման ձևաչափով «Ռուսաստան» ցուցահանդես-ֆորումում։

Կողմերը քննարկել են առևտրի, ներդրումային, ֆինանսական և բանկային, տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի և պարենային անվտանգության ոլորտներում համագործակցության արդյունքներն ու հեռանկարները:

Աղբյուրը՝    b24.am