2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում իրականացվել/իրականացվում են 1 մլրդ 88 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր

2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել/իրականացվում են 1 մլրդ 88 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 56,6 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։
Մասնավորապես՝
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի և Չարենց փողոցի, Կրաշեն բնակավայրի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ (62% ՀՀ կառավարության և 38% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին)։
Ծրագրերի արդյունք՝ 1132 շահառու օգտվելու են «Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրից, կառուցվել է 1,8 կմ խմելու ջրագիծ։
Ախուրյան համայնքի Շիրակ գյուղի չգազաֆիկացված հատվածի գազաֆիկացման աշխատանքներ (55% ՀՀ կառավարության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում)։
Ծրագրի արդյունք՝ 250 տնային տնտեսություններ ուղղակի շահառուներ են հանդիսանում «Բնակավայրերի գազաֆիկացում» ծրագրի շրջանակներում։ Կառուցվում է մոտ 6 կմ երկարությամբ գազատար։
Ախուրյան համայնքի Հայկավան գյուղի գազաֆիկացման աշխատանքներ (55% ՀՀ կառավարության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում)։
Ծրագրի արդյունք՝ 430 տնային տնտեսություններ ուղղակի շահառուներ են հանդիսանում «Բնակավայրերի գազաֆիկացում» ծրագրի շրջանակներում։ Կառուցվում է մոտ 6,5 կմ երկարությամբ գազատար։


Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ (65% ՀՀ կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում)։
Ծրագրի արդյունք՝ 376 տնային տնտեսություններ ուղղակի շահառուներ են հանդիսանում «Բնակավայրերի գազաֆիկացում» ծրագրի շրջանակներում։ Կառուցվել է մոտ 8,2 կմ երկարությամբ գազատար։
Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի հին թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ (55% ՀՀ կառավարության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում)։
Ծրագրի արդյունք՝ 400 տնային տնտեսություններ ուղղակի շահառուներ են հանդիսանում «Բնակավայրերի գազաֆիկացում» ծրագրի շրջանակներում։ Կառուցվել է մոտ 6,2 կմ երկարությամբ գազատար։
Ախուրյան համայնքի թվով 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգման, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում)։
Ծրագրի արդյունք՝ 650 երեխաների համար հնարավորություն է ստեղծվել «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հաճախելու մանկապարտեզ։
Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի կենտրոնական ճանապարհի և Ազատան բնակավայրի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում)։
Ծրագրի արդյունք՝ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 1460 մ երկարությամբ ճանապարհ։
Ախուրյան համայնքի Կրաշեն, Ջաջուռավան, Մեծ Սարիար բնակավայրեր տանող ավտոճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում /2 փուլով/ (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ, I փուլի շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին)։
Ծրագրի արդյունք՝ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում» I փուլ ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 1193 մ երկարությամբ ճանապարհ։
2023 թվականի ընթացքում ավարտվել են 2022թ․ հավանության արժանացած Ախուրյան համայնքի հետևյալ ծրագրերը․
Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգում 85,6 մլն դրամ արժեքով (65% ՀՀ կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրերի արդյունք՝ 162 տնային տնտեսություններ օգտվելու են «Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում» ծրագրից, կառուցվել է 2,6 կմ ոռոգման ցանց։
🔹Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի՝ Բենիամին, Ազատան, Երազգավորս, և Ախուրյան բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ 327 մլն դրամ արժեքով (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 2819 մ երկարությամբ ճանապարհ։
🔹Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում /2 փուլով/ 274 մլն դրամ արժեքով (80% ՀՀ կառավարության և 20% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ 50 երեխաների համար հնարավորություն է ստեղծվել «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հաճախելու մանկապարտեզ)։
🔹Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում՝ 2 փուլով 273 մլն դրամ արժեքով (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ 50 երեխաների համար հնարավորություն է ստեղծվել «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հաճախելու մանկապարտեզ։
🔹Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքի վերակառուցումը մանկապարտեզի 102 մլն դրամ արժեքով (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ 50 երեխաների համար հնարավորությու