Թայվանի ներդրումները մայրցամաքային Չինաստանում 2010-ից ի վեր նվազել են 70%-ով

Թայվանի ներդրումները մայրցամաքային Չինաստանում 2010-ից ի վեր նվազել են 70%-ով

Թայվանական ձեռնարկությունները 2023-ին իրենց արտասահմանյան ներդրումների միայն 10%-ից մի փոքր ավելին են ուղղել մայրցամաքային Չինաստան, ինչը 70%-ով պակաս է, քան 2010-ին: Այս մասին հայտնում է Nikkei տնտեսական պարբերականը:

2023-ի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թայվանի ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են գրեթե 26 միլիարդ դոլար՝ 87%-ով ավել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սակայն մայրցամաքային Չինաստանում ներդրումները միևնույն ժամանակ նվազել են 34%-ով՝ մինչև 2.9 միլիարդ դոլար, որոնք կազմել են կղզու ընդհանուր օտարերկրյա ներդրումների միայն 12%-ը։

Ընդ որում՝ 2010-ին, օրինակ, մայրցամաքային Չինաստանում կատարված ներդրումները կազմել են Թայվանի արտասահմանյան ներդրումների 84%-ն, իսկ 2022 թվականին կղզու գործարարներն իրենց օտարերկրյա ներդրումների 34%-ն են ուղղել այնտեղ։

Այս ֆոնին ԱՄՆ-ում թայվանական ներդրումների նկատելի աճ կա։ Ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում դրանք նախորդ տարվա համեմատ աճել են 9 անգամ՝ հասնելով 9.6 միլիարդ դոլարի, Գերմանիայում ներդրումները նույն ժամանակահատվածում աճել են 25 անգամ՝ հասնելով 3.9 միլիարդ դոլարի՝ գերազանցելով մայրցամաքային Չինաստանի կապիտալ ներդրումների ծավալը։

Աղբյուրը՝   b24.am