Bloomberg-ը 2023-ը համարում է դոլարի համար ամենավատ տարին՝ 2020-ից ի վեր

Bloomberg-ը 2023-ը համարում է դոլարի համար ամենավատ տարին՝ 2020-ից ի վեր

2023-ը դոլարի համար ամենավատ տարին կլինի՝ համավարակի ի վեր։ Այս գնահատականն է տվել Bloomberg-ը:

Գործակալության հաշվարկներով՝ դոլարի ինդեքսն ընկել է գրեթե 3%-ով, ինչը 2020 թվականից ի վեր ամենակտրուկ տարեկան անկումն է: Ինդեքսի անկման զգալի մասը տեղի է ունեցել ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:

Այնուամենայնիվ, 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ դոլարը կարող է ամրապնդվել, ասում է Market Risk Advisory ճապոնական խորհրդատվական ընկերության փորձագետ Կոջի Ֆուկայան։ Վերլուծաբանը հատկապես նշում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործոնը, որի մասնակցությունն ընտրություններին կհանգեցնի «քաղաքական ցնցումների» և «արժույթի անկայունության ավելացման»։

Գործակալությունը նշում է, որ 2023-ը լավագույն տարին էր բրիտանական ֆունտի և շվեյցարական ֆրանկի համար։ Բրիտանական ֆունտը 2017-ից ի վեր այսպես չէր արժևորվել, իսկ շվեյցարական ֆրանկը՝ 2010-ից ի վեր:

Աղբյուրը՝    b24.am