Գիծ դուրս կբերվի ևս մեկ շարժակազմ. կանգնած գնացքներ չեն լինի

Գիծ դուրս կբերվի ևս մեկ շարժակազմ. կանգնած գնացքներ չեն լինի

Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այս պահին երթևեկելի գծում աշխատում են 3 հատ երեք վագոնանի շարժակազմեր։

Կիսվում ենք նաև հիանալի լուրով՝

Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը։

Շաբաթվա քրոնիկոն. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 272 հազար 159 ուղևոր: Գիծ են դուրս բերվել 2648 շարժակազմեր, որոնցից 456-ը երեք վագոնանի, 1283-ը երկու վագոնանի և 908-ը մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 108,7%։ 2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևորներ։ Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն: